Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին D-ի պակասն էրեկցիայի խնդիրների պատճառ. news.am

Վիտամին D-ի պակասն էրեկցիայի խնդիրների պատճառ. news.am

Վիտամին D-ի պակասը 32 տոկոսով բարձրացնում է էրեկտիվ դիսֆունկցիայի հավանականությունը: Իսկ այդ վիտամինի ամենօրյա գործածումը կարող է օգնել իմպոտենցիայի դեմ պայքարին: Այս մասին հայտնում են ԱՄՆ Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով, վիտամին D-ի պակասը ռիսկի գործոն է համարվում ո՛չ միայն պոտենցիային վերաբերող խնդիրների, այլեւ մի շարք այլ խնդիրների համար՝ շաքարախտից ու զարկերակային բարձր ճնշումից սկսած մինչեւ սրտի հիվանդություններ:

Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել են Ամերիկյան սրտաբանական ասոցացիայի ամենամյա ժողովում: Իրենց ելույթի ժամանակ նրանք ցույց են տվել իմպոտենցիայի լայն տարածումը այն տղամարդկանց շրջանում, ովքեր վիտամին D-ի պակաս ունեն: Չնայած, այս խնդիրը հեշտ է լուծել կենսակերպի հասարակ փոփոխությունների օգնությամբ: Խոսքը ֆիզիկական ծանրաբեռնվածությունների, առողջ սննդի, վիտամինային հավելումների ու չափավոր տեւողության արեւային լոգանքների մասին է:

Վիտամին D-ի մակարդակի ստուգումն իր հերթին կարող է էրեկտիվ դիսֆունկցիայի կանխարգելման արժեքավոր գործիք լինել, վստահ են գիտնականները: Ինչպես վիտամին Դ-ի պակասը, այդպես էլ էրեկտիվ դիսֆունկցիան, տղամարդու առողջության սրտանոթային բարձր ռիսկերի ցուցիչներ են, դրա համար էլ ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տալիս այն համակարգային ազդեցությունը, որը վիտամին D-ն ունենում է օրգանիզմի բոլոր՝ այդ թվում սրտի ու սեռական օրգանների անոթների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.azbukadiet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ